Հունաստանի խորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասը Սալոնիկ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը և ծաղկեպսակ դրել անհայտ զինվորի հուշարձանին:
«Հույների և հայերի միջև կապերը բազմապիսի ու շատ ամուր են։ Երկու ժողովուրդները նաև միմյանց են կապված երկու ցեղասպանություններով` նախ Հայոց ցեղասպանությամբ և դրան հաջորդած պոնտոսցի և փոքրասիական հույների ցեղասպանությամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է պատգամավորը: