Այսօր Ֆրանսիայում նախագահի ընտրության երկրորդ փուլն էր: Գործող նախագահ Էմանուել Մակրոնը պայքարում էր «Ազգային միություն» կուսակցության թեկնածու Մարին Լը Պենի դեմ: Ըստ առաջին էքզիթ փոլերի՝ ընտրողների 55-58%-ը քվեարկել է Մակրոնի, իսկ Լը Պենի օգտին՝ 42-45%-ը: Էքզիթ փոլերի անցկացման տվյալները մեջբերել են բելգիական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրների՝ մասնակցությունը եղել է մոտ 63 տոկոս: