Ռումինիայի իշխող դաշինքի առանցք հանդիսացող PNL կուսակցության փոխնախագահ, Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Բեն-Օնի Արդելեանը Twitter-ի իր էջում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
«Մենք երբեք չենք մոռանա 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և միշտ կճանաչենք հայ ժողովրդի ուժն ու ոգին։ Մենք հույսով ենք նայում ամբողջ աշխարհում մարդկանց և երկրների միջև խաղաղության, փոխադարձ հարգանքի և արժանապատվության վրա հիմնված ապագային»,- նշել է պատգամավորը: