Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին:
«Խորին հուզմունքի և խորհրդածության պահեր Հայոց ցեղասպանության հիշատակման այս օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ֆրանսիայի դեսպանությունն իր զորակցությունն ու կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին»,- նշված է դիվանագիտական ներկայացուցչության Ֆեյսբուքի պաշտոնական էջում: