Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- նշել է ԱԳ նախարարը: