Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Սերգեյ Չիչոյանը և Ստեփան Միքայելյանը մասնակցել են Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա քննարկմանը, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:
Քննարկումը նվիրված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության նախագծին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելու ««Էլեկտրոնային դատարան» կառավարման միասնական համակարգի ներդնում», «ՀՀ բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգի նախատեսում», «ՀՀ դատական համակարգի վերանայումը սահմանադրական բարեփոխումների համատեքստում» և այլ թեմաների:
Միջոցառմանը մասնակցել են նաև դատարանների նախագահներ և դատավորներ: