Ապրիլի 25-27-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
«Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր Raisina Dialogue համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն համարվող Մումբայ քաղաքում»,- նշել է Վահան Հունանյանը: