Սկսել են հայտնվել առաջին տեղեկություններն այն մասին, որ ռուսական բանակը հատուկ գործողության ընթացքում թիրախավորել է Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքը, որն օգտագործվում է արևմտյան երկրներից զենք մատակարարելու համար։
EaDaily-ն հայտնում է, որ ապրիլի 21-ին հարված է հասցվել Զապորոժիե շրջանում և Դնեպրոպետրովսկում։ Ռուսական կողմը թիրախավորել են Դնեպրով անցնող երկաթուղային կամուրջները:
Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն հաստատել է ռմբակոծության մասին տեղեկությունը և նշել, որ զոհեր և վիրավորներ չկան, սակայն երկաթուղային հաղորդակցությունն ընդհատված է, և պարզ չէ՝ կկարողանա՞ն այն վերականգնել:
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ապրիլի 21-ին հրթիռային զորքերն ու հրետանին խոցել են ուկրաինական 450 ռազմական թիրախ։