Ապրիլի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հանդիպումը։ Այդ մասին ասված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:
«Կողմերը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի համար և հաստատել իրենց մտադրությունը՝ զարգացնելու համագործակցությունը հեռահար եղանակով։
Հանդիպման նպատակը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում «Ռոսսելխոզնադզորի» և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ապրիլի 19-ին բույսերի կարանտինի ոլորտում տեղեկատվական համակարգերի ինտեգրման վերաբերյալ ստորագրված Արձանագրության բնօրինակների փոխանակումն էր։
Էլեկտրոնային համակարգերի փոխազդեցության վերաբերյալ կողմերի սկզբունքային համաձայնությունը կարևոր քայլ է մատակարարումների հետագծելիությունն ապահովելու համար, ինչը հեշտացնելու է բուսական արտադրանքի առևտուրը երկրների միջև»,- նշված է գրառման մեջ։