Ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2022 թ. առաջին եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները։
Զեկույցներով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը:
Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղված միջոցառումների ակտիվացման վերաբերյալ, կարևորել միասնական ուժերով կարգապահության ամրապնդմանը միտված զորամաս-ռազմական ոստիկանություն սերտ համագործակցությունը: