Չափազանց կարևոր է ԼՂ անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարգել գործունեությունը՝ Կառավարության նիստի մեկնարկին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումն անուրանալի է, մյուս կողմից՝ մի շարք դրվագներում մենք տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն: Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու Փառուխի հատված չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսակետից»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը: