Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Բարձր եմ գնահատում ավանդաբար ամուր բարեկամությունը, փոխըմբռնումը և համագործակցությունը, որոնք հաստատուն կերպով կապում են Հայաստանն ու Ղազախստանը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել փոխշահավետ գործընկերության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների»։