Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը տեղեկացրել է պաշտոնից հեռանալու մասին:
Ֆեյսբուքյան գրառմամբ Պողոսյանը շնորհակալություն է հայտնել այդ կարևոր առաքելությունն իրագործելու հնարավորություն իրեն տալու համար և հաջողություն մաղթել Կենտրոն վարչական շրջանի հաջորդ ղեկավարին։