Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ. մետրոյի աշխատանքը կսկսվի ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից, և կավարտվի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։