Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 2-րդ ալիքը (La 2 de TVE) պատրաստել է հատուկ հեռուստառադիոհաղորդում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։
Հաղորդման շրջանակներում իսպանական հեռուստաընկերությանը հարցազրույց են տվել դեսպան Սոս Ավետիսյանը, աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը, Մադրիդի Ինքնավար համալսարանի դասախոս, պատմաբան Ֆերնանդո Կամաչոն, իսպանաբնակ հայազգի իրավաբան Էմմա Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: