ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի ներկայացրած երկրներին, որոնք պետք է այդ հանրապետության անվտանգության երաշխավորը լինեն, միաժամանակ ընդգծել է, որ Մոսկվան չի բանակցում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցի շուրջ:
Լավրովը նաև նշել է, որ բանակցություններն ուկրաինական կողմի հետ շատ դանդաղ են ընթանում, Մոսկվան չի ստացել հինգ օր առաջ Կիևին ուղարկած առաջարկությունների պատասխանը: Ավելին՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ այդ առաջարկությունները չի ստացել: Ըստ Լավրովի, այնպիսի տպավորություն է, որ ուկրաինական կողմը շահագրգռված չէ բանակցություններով: