Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Այս գիշեր Մարսելում Ֆարոն (Ֆարոյի պալատ - խմբ.) լուսավորվել է ի հիշատակ 1,5 միլիոն հայերի, որոնք խոշտանգվել, տեղահանվել, բանտարկվել և սպանվել են ռասիստ առաջնորդների ցեղասպան խելագարության պատճառով:
Եկեք այսօր խոստանանք, որ այլևս երբեք թույլ չենք տա, որ ազգայնականության վայրենի գազանը գլուխ բարձրացնի»: