ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադարձավ դատախազության նոր գործառույթին՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը:
«Ձևավորման առաջին իսկ օրվանից համապատասխան վարչությունն ահռելի ծանրաբեռնվածությամբ և մեծածավալ աշխատանք է իրականացրել: Տարվա կտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն:
Տարեվերջին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն և 27 միլիարդ դրամ»,- ասաց Դավթյանը:
Արդեն իսկ դատարան է ներկայացվել 6 հայց: Հայցագինը կազմում է շուրջ 40 միլիարդ դրամ: