Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան մոտ 60 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթացի շրջանակներում երկարաձգվել է հայտերի ներկայացման ժամկետը՝ տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը 2022 թ. փետրվարի 16-ին հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման նախաորակավորման գործընթաց։
Նախարարությունից հայտնում են, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):
Մրցույթի նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2022 թ. հունիսի 9-ը՝ ժամը 15:00-ը (Երևանի ժամանակով):
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://ecepp.ebrd.com/respond/6A8T7W9M73, https://armroad.am/en/procurement/tenders