Ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Գործարկվելու են բնակավայրերի շչակները:
ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ: