Արարատ քաղաքում շարունակվում են Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող զբոսայգու վերակառուցման աշխատանքները, տեղեկացնում են մարզպետարանից:
Սալիկապատվում և կանաչապատվում է այգու ամբողջ տարածքը, վերանորոգվում են շատրվանն ու ամֆիթատրոնը, անցկացվում են ոռոգման ցանց և լուսավորության համակարգ, փոխվում են նստարանները:
Անկախացումից ի վեր զբոսայգին այսքան մեծ ծավալներով չէր վերանորոգվել: Այգու բարեկարգման ընդհանուր արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է, որից 70%-ը հատկացվել է քաղաքային բյուջեից, 30%-ը` պետական:
Շինարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել աշնանը: