ԱՄՆ-ն ցանկանում է դադարեցնել բռնությունը Ուկրաինայում, ահա թե ինչու Կիևին զենք կմատակարարի, որպեսզի վերջինս կարողանա շարունակել պաշտպանել իր ինքնիշխանությունը։ Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը:
«Ռուսաստանի ապատեղեկատվական արշավի մի մասը հայտարարություններ են այն մասին, թե ԱՄՆ-ը չի ցանկանում դադարեցնել ռազմական գործողությունները, որ պատրաստ է զոհաբերելու մինչև վերջին ուկրաինացուն»,- ասել է Շերմանը՝ խոստանալով, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կօգնի պաշտպանելու իրեն և անհրաժեշտ քանակությամբ զենք կտրամադրի: Նա խոստացել է նաև աջակցել այն երկրներին, որոնք կընդունեն ուկրաինացի փախստականներին:
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինայում տեսնել Ռուսաստանի ռազմավարական պարտությունը. այդ նպատակով Վաշինգտոնը կօգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները, ներառյալ՝ պատժամիջոցներն ու միջազգային ասպարեզում Մոսկվայի մեկուսացմանն ուղղված ջանքերը։