Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ երեկ հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, իսկ այսօր՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Նա տեղեկացրել է, որ հանդիպումների առանցքային հարցը եղել է հաղորդակցությունների ապաշրջափակումը:
«Հաճելի է երկու կողմում էլ տեսնել ամուր հանձնառություն»,- նշել է Կլաարը: