Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է բուժհաստատությունում ապաքինվող զինծառայողների հետ։ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով և շուտափույթ ապաքինում մաղթել։