Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել գթասիրտ լինել Մարիուպոլում գտնվող բրիտանացի գերիների նկատմամբ: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ձեզ կոչ ենք անում գթասրտությամբ վերաբերվել գերիներին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Համայնքների պալատի պատգամավորների առաջ:
Ջոնսոնը, սակայն, չի խոսել նրանց հնարավոր փոխանակման մասին։ Մինչդեռ երկու բրիտանացի խնդրել էր վարչապետին իրենց փոխանակել Ուկրաինայում կալանավորված ուկրաինական «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի հետ։
Ջոնսոնն ասել է, որ բանտարկյալները եղել են Ուկրաինայի զինված ուժերի անդամներ, այլ ոչ թե վարձկաններ։ Նա միաժամանակ ընդգծել է, որ իշխանությունները դեմ են բրիտանացիների՝ Ուկրաինա մեկնելուն՝ մասնակցելու ռազմական գործողություններին։