ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):
Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին:
Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ The Milk of Dreams խորագրի ներքո: Ցուցահանդեսի մանրամասները հասանելի են https://www.labiennale.org/en/art/2022 հղմամբ:
Հայաստանյան տաղավարը կներկայանա «Ղարիբ» նախագծով (համադրողներ՝ Անի Դավիդյան, Ելենա Սորոկինա, արվեստագետ՝ Անդրիուս Հարությունյան):