Ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Իրականացվել է 2466 թեստավորում, առողջացել է 18 բուժառու: Մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 799 դեպք, որոնցից 410 503-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1992 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 023 341 թեստավորում: