Ապրիլի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ Փամբակ գյուղում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենա:
Փայտ էր թափված նաև մեքենայի հետնամասում, գետնին։ Պարզվեց՝ փայտանյութն ու մեքենան պատկանում են նույն գյուղի 34-ամյա մի բնակչի։ Նա օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: 34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։