Բեռլինը որոշել է Ուկրաինա զենք ուղարկելու փոխարեն ժամանակակից տանկեր ուղարկել Արևելյան Եվրոպայի այն երկրներ, որոնք պատրաստ են Կիև ուղարկել ԽՍՀՄ ժամանակների ռազմական տեխնիկա։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ապրիլի 19-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարեց, որ Բունդեսվերի հնարավորությունները Ուկրաինային զենք մատակարարելու հարցում գործնականում սպառված են։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ իշխանությունները հնարավորություն են տվել Կիևին զենք գնել գերմանական ռազմական արդյունաբերությունից։
Մեկնաբանելով Շոլցի խոսքերը՝ Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկն ասել է, որ հիասթափված է նման դիրքորոշումից, սակայն ընդգծել է, որ Կիևը ողջունում է Բեռլինի պատրաստակամությունը՝ լրացուցիչ միջոցներ հատկացնել ռազմական ապրանքների գնման համար։