Ապրիլի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 232 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 117 մարդ, մահացել է 1 բուժառու:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 653 692 դեպք, որից ապաքինված՝ 1 634 591: Մահացածների ընդհանուր թիվը 16 794 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 385 փորձարկում, այդ թվում 20 058-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1 733-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 1.14% է, վերջին 14 օրվանը՝ 1.32%, վերջին 7 օրվանը՝ 1.2%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 874 821 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 751 բուժառու: