ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ավստրալահայ բարերար Հերոս Դիլանչյանին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական երկարամյա գործունեության համար, Հերոս Դիլանչյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ավստրալահայ բարերարին է հանձնել ՀՀ վարչապետի հուշամեդալը և բարձր գնահատել նրա բարեգործական գործունեությունը՝ ի շահ հայրենիքի զարգացման: