ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:
«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՝ եղբայրներ և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Թող յուրաքանչյուր եզդի ընտանիք նոր տարին նշի ապագայի հանդեպ մեծ հավատով և վստահությամբ:
Մաղթում եմ լիություն, խաղաղություն և բարօրություն: Մեր դարավոր եղբայրական հարաբերությունները կոփված են ընդհանուր մարտահրավերներով, պայքարով և խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով:
Գարնանային տարեսկզբի և եզդիների հրեշտակապետ Մալաքե Թաուսի Սուրբ ծննդյան առթիվ նվիրական երազանքների իրականացում, հաջողակ տարի և նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում եզդիական համայնքին»,- նշված է Սիմոնյանի ուղերձում: