Ապրիլի 19-ին ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում (UNWTO) ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիին։
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Զուրաբ Պոլոլիկաշվիլին շնորհավորել է Սոս Ավետիսյանին՝ ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։
Դեսպան Ավետիսյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը, որպես նաև ՄԱԿ-ի ԶՀԿ Գործադիր խորհրդի անդամ երկիր, շարունակելու իր նպաստը բերել կազմակերպության նպատակների և ծրագրերի իրագործմանը։
Զրուցակիցները քննարկել են նաև համագործակցությամբ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև ՄԱԿ-ի ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի՝ հունիսի 1-3-ը Երևանում կայանալիք 67-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։