Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն ապրիլի 14-ի գիշերը ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպք են բացահայտել։ Ժամը 00.45-ին Ռուբինյանց փողոցում հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Մերսեդեսով» հանդերձ։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված: Երիտասարդն ավտոմեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել մահակ, իսկ սրահի պայուսակից՝ գործարանային համարով 9 մմ տրամաչափի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 12 փամփուշտով։
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հանգամանքները պարզվում են։