Եվրամիության կողմից Ուկրաինային ավելի շատ զենք տրամադրելը չի նշանակում պատերազմի երկարաձգում, այլ օգնություն երկրի պաշտպանությանը։
Նման պնդմամբ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես է եկել Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
«Ավելի շատ զենք՝ չի նշանակում ավելի շատ պատերազմ, այլ ավելի շատ կարողություններ Ուկրաինայի համար՝ պաշտպանելու իր երկիրը, իր քաղաքացիներին» - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ԵՄ-ն ձգձգում պատերազմը՝ ավելի ու ավելի շատ զենք տրամադրելով Ուկրաինային, և արդյոք Բրյուսելն ինչ-որ բան անո՞ւմ է մարտական գործողությունները դադարեցնելու համար: