Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրում:
Կրեմլի խոսնակը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը բավական ինտենսիվ շփումներ կունենա Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների հետ:
«Կառավարության մակարդակով էլ ստորագրվելու է փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ»,- նշել է Պեսկովը: