ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի թաղման հանձնաժողով, հաստատվել է դրա անհատական կազմը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է որոշման տեքստում:
Հանձնաժողովը նախագահում է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-13:00-ին, նույն վայրից: