Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի գործընկերների հետ:
Ապրիլի 15-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղում հայտնաբերվել են ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից փետրվարի 5-ից հետախուզվող Արթիկ քաղաքի բնակիչներ՝ 28 և 23 տարեկան տղամարդիկ:
Նրանք հետախուզվում էին Քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով` անձին ծանր վիրավորանք հասցնելը և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը. խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողները բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, այնուհետև ներկայացվել ոստիկանության Կումայրիի բաժին: