Իրաքի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունը խախտում է երկրի ինքնիշխանությունը և անձեռնմխելիությունը՝ հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս-Սահաֆը:
Արտգործնախարարությունն Անկարային կոչ է արել երկրի տարածքը չվերածել հակամարտությունների և արտաքին ուժերի կողմից իրենց հաշիվները պարզելու թատերաբեմի:
Նախօրեին Թուրքիան հատուկ ռազմական գործողություն է սկսել Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։ Նշվում է, որ գործողությանը ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և օդուժ։