Ապրիլի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք: Իրականացվել է 3332 թեստավորում, առողջացել է 27 բուժառու: Մահվան դեպք չի գրանցվել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422784 դեպք, որոնցից 410485-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1995 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է:
Ընդհանուր կատարվել է 3020875 թեստավորում։