Երևանի բյուջեից գումար կհատկացվի պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող քաղաքացիների՝ մշտական բնակության վայր տեղափոխմանը
Նախատեսվում է Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, ավելացնել 22 միլիոն 330 հազար դրամով և այն ուղղել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիների մշտական բնակության վայր տեղափոխմանը:
Նախագիծը զեկուցվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում:
«Առաջարկում եմ Երևանի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ»,- ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Ավագանին կողմ քվեարկեց նախագծին: