Ուկրաինայի անվտանգության ծառայությունն Օդեսայի մարզում սադրանք է պատրաստում, որպեսզի Ռուսաստանին մեղադրի ռազմական հանցագործությունների և խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Այդ նպատակով մոտ ժամանակներս նախատեսվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկի զինվորներին հագցնել ռուս զինծառայողների համազգեստ և ցուցադրաբար գնդակահարել տեղի բնակիչներին»,- պարզաբանել է նա:
Միզինցևի խոսքով՝ այդ գործողությունները պատրաստվում են լայնորեն լուսաբանել ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցներով: