Վաշինգտոնը մի քանի օրից կհայտարարի Ռուսաստանի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին՝ տեղեկացրել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սակին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունների համար լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը, ինչպես նաև գործող պատժամիջոցները խստացնելու ուղիները:
Սակին խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կավելացնի՞ Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկում:
Նա տեղեկացրել է, որ նախագահ Ջո Բայդենն այսօր տեսակապով կզրուցի ԱՄՆ դաշնակից և գործընկեր երկրների ղեկավարների հետ: Քննարկման հիմնական թեման կլինի ՌԴ-ի դեմ ուղղված միջոցների համակարգումը և Ուկրաինային աջակցելու հարցը: