ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էջմիածին քաղաքում գտնվող վագոն-տնակում հրդեհի բռնկման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասում գտնվող տնակի այրվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, նշված տնակում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ստացված այրվածքներից տնակի՝ 1933 և 1959 թթ. բնակիչները մահացել են:
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: