Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի, սակայն Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների դինամիկան այնքան էլ հուսադրող չէ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է Interfax-ը։
Նա հիշեցրել է նախագահ Պուտինի խոսքերն այն մասին, որ, ցավոք, ուկրաինական կողմը համաձայնեցված կետերի հարցում այնքան էլ հետևողական չէ։ Դիրքորոշումը հաճախ փոխվում է, և, իհարկե, բանակցային գործընթացում առաջընթացի դինամիկան շատ հուսադրող չէ, սակայն ռազմական գործողությունը շարունակվում է»,- ասել է Պեսկովը։
Լրագրողների խնդրանքով Պեսկովն այսպես է մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունը, թե Կիևը չի բանակցի Մոսկվայի հետ, եթե Ուկրաինայի Զինված ուժերի Մարիուպոլի խմբավորումը ոչնչացվի։
Անցյալ շաբաթ Պեսկովն ասել էր, որ այս պահին տեղեկություններ չկան Ուկրաինայի հետ դեմ առ դեմ ձևաչափով բանակցությունները շարունակելու հեռանկարի մասին: Համաձայնության դեպքում, ըստ նրա, Բելառուսը կարող է դառնալ նախընտրելի հարթակ։