Ապրիլի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Իրականացվել է 1679 թեստավորում, առողջացել է 10 բուժառու: Գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 770 դեպք, որոնցից 410 458-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2008 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8622 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1682 է:
Ընդհանուր կատարվել է 3 017 543 թեստավորում։