Россия-1 հեռուստաալիքի եթերում Ուկրաինայում գերի ընկած բրիտանացի երկու քաղաքացիներ խնդրել են վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ նպաստել իրենց փոխանակմանը ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի հետ՝ գրում է РИА Новости-ն։
Նրանք կարևոր են համարել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ականջալուր լինի Մեդվեդչուկի կնոջ՝ Օքսանա Մարչենկոյի կոչին։
Ուկրաինացի լրագրող Օքսանա Մարչենկոն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով օգնել իր ամուսնու՝ ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի ազատ արձակմանը։ Նման խնդրանքով նա դիմել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդին, ինչպես նաև ռուս զինվորականների կողմից գերեվարված բրիտանացի վարձկանների հարազատներին։