Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 157 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ծանր վիրավորանքի՝ 20, ընտանեկան բռնության՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման և խարդախության՝ 9-ական, յուրացնելու կամ վատնելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, ծեծի՝ 3, բնակարանային գողության, փաստաթղթի կեղծիքի և համակարգչային հանցագործության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, շորթման, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ակնհայտ հանցավոր ճանապարհով գույքի ձեռք բերման, խոշտանգման, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և ծանր վիրավորանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինքնիրավչության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և սպանության նախապատրաստության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և խուլիգանության՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 3 մարդ զոհվել է, 57-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: