Ամերիկացի սենատորները կմեկնեն հինգ երկիր՝ համոզելու իշխանություններին դատապարտել այն, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ գրում է The Hill-ը։
Սենատոր Մարկ Քելլին հայտնել է, որ չորս սենատորն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները պատրաստվում են մեկնել Լեհաստան, Հնդկաստան, Գերմանիա, Նեպալ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Ամերիկացի քաղաքական գործիչների հիմնական նպատակն է ապահովել նրանց աջակցությունն Ուկրաինային:
Ըստ ամերիկյան կողմի՝ այն երկրները, ուր գնում են սենատորները, բավարար չափով չեն աջակցում «Ռուսաստանին մեկուսացնելու» Արևմուտքի փորձերին։