Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոր ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։ Այդ մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Գործողությանը ներգրավված են հատուկ նշանակության ստորաբաժանումներ և օդուժ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ ինքնաթիռները հաջողությամբ գրոհել են PKK-ի ապաստարանները, բունկերները, թունելները, քարանձավներն ու պահեստները։
Փորձագետ Աբդուլլահ Ագարն էլ պարզաբանել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունը Հյուսիսային Իրաքում անհրաժեշտ է՝ 375 կիլոմետր երկարությամբ և 40 կիլոմետր խորությամբ սահմանային գոտին Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներից ամբողջությամբ մաքրելու համար։
1984 թվականից PKK-ի մարտիկները զինված պայքար են մղում Թուրքիայում քրդերի քաղաքական իրավունքների պաշտպանության և ինքնավարություն ստեղծելու համար։